24 Մայիսի, 2025

Մայիսի 21-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Մոլդովական փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են բակում կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայի կողային հայելիները: Վնասի չափը մոտ 150 հազար դրամ էր:

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ 52-ամյա մի տղամարդ:

Նույն օրը ժամը 21.20-ին նա հայտնաբերվել է Երևանի Լվովյան փողոցում, ձերբակալվել և տեղափոխվել բաժին։
«Մերսեդեսի» հայելիները նրա խուզարկությամբ հայտնաբերվել են։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Լրահոս