Ադրբեջանական բանակի հրամանատար Զաքիր հասանովը խոսել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Արցախի օկուպացիոն գործողությունների մասին:
Այդ մասին նա խոսել է AzTV-ին տված հարցազրույցում:
Աղդամի ուղղությամբ իրականացվել է Հայրենական պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի ամենահաջող գործողություններից մեկը, ինչի մասին բազմիցս նշել է նախագահ Իլհամ Ալիևը։ Շրջափակվել է հայկական զինված ուժերի մի մեծ կազմավորում մեր հաշվարկներով մոտ 15-18 հազար անձնակազմ։ Սա էր պատճառներից մեկը, որ Հայաստանը արագորեն ստորագրեց հանձնման ակտը։ Ուստի շրջափակված զորախումբը, եռակողմ պայմանավորվածության համաձայն, պետք է անհապաղ լքեր տարածքը,-նշել է Հասանովը:
Հասանովը հավելել է, որ գործողության մեկնարկից առաջ Արցախում զգուշացրել էին հեռու մնալ ռազմական օբյեկտներից։
36