16 Նոյեմբերի, 2022

ArmLur.am-ը գրում է.

«Պետական պահպանության ծառայության աշխատակիցները, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետության վարչապետի անվտանգությունը, արդեն նաև Ազգային ժողովի նիստերի դահլիճում են հսկում Նիկել Փաշինյանի անդորրը: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ պետական պահպանության ծառայության աշխատակիցները մուտք են գործել խորհրդարանի դահլիճ ու նստել ընդդիմադիր պատգամավորների գլխավերևում: Խորհրդարանի աշխատանքները երկար տարիներ լուսաբանող լրագրողներս երբևէ նման բանի ականտեսը չենք եղել: Եվ այժմ հետաքրքիր է, թե ինչի՞ց կամ ումի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը, որ պատգամավորներին ոտից գլուխ ստուգելուց, ապա նոր դահլիճ թողնելուց հետո, այժմ էլ որոշել կամ հրահանգել է ՊՊԾ աշխատակիցներն ընդդիմադիրներին նաև ԱԺ նիստերի դահլիճում հսկեն:

ArmLur.am-ն այսօր նկատեց նաև, որ ՊՊԾ աշխատակիցներից ոմանք խորհրդարան քաղաքացիական հագուստով են եկել: Նման բան նույնպես նախկինում չի եղել. անվտանգության աշխատակիցները կա՛մ զինվորական հատուկ համազգեստով, կա՛մ կոստյումով են եղել»:

 

Լրահոս