505,797.4 մլն դրամով հաղթահարվելու՞ է Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային լրջագույն մարտահրավերները, իհարկե ոչ։ Նույնիսկ, եթե 2023թ. բյուջեում պաշտպանությանը հատկացվի այդ գումարի 100 պատիկը, ոչ մի հարց չի լուծվելու, որովհետև այս քաղաքական լարախաղացին ոչ ոք չի վստահում արևմուտքից արևելք, հյուսիսից հարավ։
Իսկ եղած զենքն ու անգամ առաջիկայում գնվածը, ներառյալ Հնդկաստանից, պարզապես շոուի համար է, որով այս պահին պետականաքանդը միջազգային վաճառքի է հանել հազարավոր կյանքերի, մեր ժողովրդի զրկանքների ու կորուսների գնով պահած Հայրենիքը։
Ցույց տվեք ինձ, համաշխարհային պատմության մեջ մի դրվագ, որտեղ շարունակել է պետության ղեկին մնալ սեփական երկիրը դավադրաբար կործանման եզրին հասցրածը, ու այդ պետությանը ձեռք են մեկնել կամ դաշնակցել։ Լավագույն դեպքում այդպիսիք օգտագործվել են ու դեն շպրտվել։
Ավելի դաժանները, խոստացել են ու ժպիտով ուղեկցել կառափնարան։ Հ.Գ.Դաշնակիցներ ունենում են ուժեղները։
4