Հարցին Արցախի ամբողջական շրջափակման պայմաններում, երբ Ադրբեջանը հստակորեն հասկացնում է, որ պատերազմ է տենչում Հայաստանից հնչող խաղաղասիրական հայտարարությունների ֆոնին, նման պայմաննեում ինչպե՞ս է խաղաղություն պատկերացնում, «Շիշ բռնողը» փիլիսոփայել է.«Եթե դու ուզում ես խաղաղություն, հնարավոր է ունենաս խաղաղություն կամ պատերազմ, իսկ եթե ուզում ես պատերազմ, հաստատ կստանաս պատերազմ: Չեմ կարծում, որ այս պահին մեզ պատերազմ անհարժեշտ է»:
«Շիշ բռնողը» թերևս վերաձևակերպել-աղավաղել է հայտնի ասույթը այն ՔՊ-ի քաղաքական նպատակներին հարմարեցնելով: Հիմա հարց ո՞րն է «Շիշ բռնողի» պատկերացրած խաղաղությունը, սա՞: Սա խաղաղություն չէ, այլ շշով պոռնո, այլասերված ֆետիշիզմ: Եթե Նիկոլին խաղաղություն է պետք, ապա ինչո՞ւ է նա անընդհատ սադրում Ադրբեջանին իր պարտվողական կեցվածքով չհասկանալով, որ թշնամին կարող է մտածել խաղաղության մասին միայն այն ժամանակ, երբ իր դիմաց տեսնի նորմալ մեկին, այլ ոչ թե սեփական հոգին Իլհամին ծախած մի ծաղրածուի, որը իր իսկ ժողովրդին ուտելուց ոչ մի կերպ չի հագենում պահանջելով նորանոր զոհեր «Ադրբեջան» հորջորջվող իր կուռքի բագինին:
Հայաստանին հիմա անհրաժեշտ է միայն մեկ բան Նիկոլի հրաժարականը, որը, ցավոք, դժվար թե լինի:
6