15 Օգոստոսի, 2019
Նոր Արմավիր համայնքի ղեկավար՝ Արթուր Ավետիսյանը Mnews-am-ի լրագրողի հետ ունեցած զրույցում ներկայացրեց, թե ի՞նչ հիմնախնդիրներ ունեն, ի՞նչ աշխատանքներ են տարվում դրանց լուծում տալու համար:Գյուղում այս ամռան տապին  եռուզեռ է,շինարարական աշխատանքներ են կատարվում: 
Համայնքը՝ միջին մեծության է, խնդիրներով , հոգսերով ու նաև ՝պահանջներ առաջ քաշող, բայց և աշխատանքը սիրող  և հարգող բնակչությամբ: Նոր Արմավիր գյուղ կատարած այցելության ժամանակ մենք պարզեցինք, որ նոր արմավիրցիները  հարգալից վերաբերմունք են տածում իրենց համայնքի ղեկավարի հանդեպ:
Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կային գյուղում ,որոնց ձեռնամուխ եք եղել:

-Գրեթե նախընտրական ծրագրերում ինչ խոստացել էի, կարելի է ասել կյանքի է կոչվել և դեռ ավելին, որ  խմելու ջրի գումար չգանձել և դա իրականացավ: Իմ առաջին ձեռքբերումը կարող եմ համարել, որ կարողացա հասնել դրան: Միշտ ունեցել եմ տեխնիկաներ, որոնցով գյուղացիներին  կարողացել եմ օգտակար լինել: Ներկայումս գյուղապետարանը վերանորոգվում է, նախկինում այստեղ նստել անգամ չէինք կարողանում:

Գյուղամիջյան ճանապարհներն են այս պահին ասֆալտապատվում,որը կարող եմ ասել երազանք էր մեր գյուղի համար: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կենսական նշանակությամբ ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակում հիմնանորոգվում է  Մ5-Սարդարապատ-Նոր Արմավիր 6,28 կմ երկարությամբ ճանապարհը: Իմ ղեկավարման այս տարիների ընթացքում նաև ակումբն է  վերանորոգվել, դրսից շատ ամուր և գեղեցիկ կառույց է, մեր ժամանակներում այն անհրաժեշտություն է հատկապես երեխաների համար: Մշակույթի տան վերանորոգումը կխթանի համայնքում մշակութային կյանքի զարգացմանը: 

-Ինչպիսի՞ խնդիրներ կան համայնքում դեռ չլուծված:

– Համայնքում չունենք բուժկետ, գրադարանի վիճակն էլ անմխիթար է, պիտի նաև նախաձեռնենք այս խնդիրներին շուտափույթ լուծում տանք:Դպրոցը կարելի է ասել վթարային վիճակում է,սակայն  չկա այնպիսի դժվարություն, որ անհաղթահարելի լինի:

Ո՞րն է համայնքի հրատապ խնդիրը:

-Առաջնային խնդիրները հանդիսանում են ոռոգման և խմելու ջուրը, 50-60 տարվա խողովակաշարեր էին, նոր ջրագծեր եմ անցկացրել  գյուղում,մշտապես հանդիպում էի գյուղացիների դժգոհությանը: Ունենք վերանորոգված մանկապարտեզ,որը նոր շունչ հաղորդեց գյուղին,դպրոցի կողքին մի մասնաշենք ավերակ հատված կար վերցրեցինք և սկսեցինք վերանորոգել ,մոտ 50 մլն.դրամ պահանջվեց, գյուղում ունենք բարերարներ ,ովքեր պատրաստակամ օգնեցին,ինչպես նաև նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը,ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:Գյուղում մանկապարտեզի կարիքը շատ կար: Հատկապես ամռան շրջանում ծնողները ցանկանում են, որ երեխաները հաճախեն մանկապարտեզ, որպեսզի իրենք էլ հողի մշակությամբ զբաղվեն, բայց պայմանների բացակայության պատճառով չենք կարողանում շատ երեխաներ ընդունել:Այս պահին մանկապարտեզին կից կա նորից տարածք ,ցանկանում ենք վերանորոգել,որպեսզի խմբերը ավելացնենք ,որովհետև գյուղում ունենք պահանջարկ,սակայն դպրոցի տնօրեն Հերիքնազ Հարությունյան խոչընդոտում է և թույլ չի տալիս սկսել վերանորոգման աշխատանքները:Գյուղից  բարերարները կրկին օժանդակություն են հայտնել ֆինանսավորելու նոր մասնաշենքի վերանորոգմանը:

  Նոր Արմավիր գյուղի համայնքապետը դիմում է պատկան մարմիններին, որպեսզի կարողանան այս խնդրին լուծում տան:  

Կցանկանայի, որ երբեք չկորցնեին լավատեսությունը և հավատային, որ այս պետությունը հզոր է առաջին հերթին իրենցով`այս հողի վրա քրտինք թափող ու բարիք արարող մարդկանցով:  Մաղթում եմ իմ ընկեր-գյուղացիներին քաջ առողջություն, համբերություն և ամենակարևորը առատ բերք ու բարիք, գյուղացու հողը միշտ մշակելի վիճակում է, սակայն միշտ չէ որ գոհացնող է արդյունքը, այնուամենայնիվ լավատեսությունը ելք է յուրաքանչյուր պարագայում…
Mnews.am
kotayk

Լրահոս