22 Մարտի, 2023
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են «հացահատիկի գործարքը», Սիրիան, Ղարաբաղը և «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ»։

Նշվում է, որ զանգը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Աղբյուրը՝ AuroraNews

kotayk

Լրահոս