6 Սեպտեմբերի, 2018

Այգեշատ համայնքում նոր ուսումնական տարին մեկնարկեց առանձնակի ուրախությամբ ու տոնական մթնոլորտում։ Վերջապես, տասնամյակների հիմնանորոգում չտեսած դպրոցը նոր շուքով ու տեսքով է դռները բացել համայնքի դպրոցականների առջև։ Ժպիտն ու բարձ տրամադրությունը բոլորինն էր։ Ողջունելով աշակերտներին, ուսուցիչներին ու ծնողներին՝ համայնքի ղեկավար Ռոբերտ Հովսեփյանն իր շնորհակալությունը հայտնեց բոլոր նրանց, ում շնորհիվ իրականություն դարձավ համայնքի բնակիչների վաղեմի երազանքը՝ ուսումնառությունն իրականացնել բարեկարգ պայմաններում։  Հիմնանորոգվել են դասասենյակներն ու սանհանգույցները։ Թարմ ներկի բույրը դեռ միջանցքներում է։ Գեղեցիկ կահավորված դասասենյակներում, ուսումնառությունն, անշուշտ, ավելի արդյունվետ ու բարձրորակ կլինի։Ծնողները շնորհակալություն են հայտնում բարերարներին՝ ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին և Ռոբերտ Հովսեփյանին , ում շնորհիվ այսօր Այգեշատի դպրոցականների և ուսուցչական կոլեկտիվի առօրյան նոր բովանդակություն է ստացել։

Mnews.am

kotayk

Լրահոս