1 Նոյեմբերի, 2021
Արսեն Թորոսյանն ասում ա, որ Հայաստանում պատվաստվածները 11,3 անգամ ավելի քիչ են մահանում քովիդից, չգիտեմ՝ ո՞վ կամ ո՞նց են այս տեղեկությունը հավաքագրել եւ ե՞րբ ու ի՞նչ պայմաններում, բայց մյուս նկարում հարցմանն ի պատասխան պաշտոնական փաստաթղթում պարզ գրված ա, որ մահացածներից, թե քանիսն են եղել պատվաստված քովիդի դեմ այդպիսի տեղեկություններ չեն հավաքագրվում, այսինքն՝ նման ուսումնասիրություն չի անցկացվում եւ նման տեղեկություններ չկան։
Այստեղից հետեւություն երկուսից մեկը ստում ա ու ստախոսը պիտի պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, իսկ հիմա հարց՝ ՀՀ առողջապահության նախարարություն եւ Արսեն Թորոսյան, ձեզնից ո՞ր մեկն ա խաբում հանրությանը ու ապատեղեկատվություն տարածում, պաշտոնական կեղծ տեղեկություններ հիապարակում։
Մեկն ու մեկդ խոստովանենք, միեւնույն ա, գալու է օրենքի առաջ պատասխանատվության ժամը։

Էմիլ Մարկոսյանի Ֆեյսբուքյան էջից 

kotayk

Լրահոս