23 Դեկտեմբերի, 2021
Առանձին հրապարակումներում տեսա ձևակերպումներ այն մասին, որ դատախազությունը չի հաստատել Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Այս մասին գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությանը:

«Դա իրականությանը չի համապատասխանում. մեղադրական եզրակացությունը դատախազությունում չի ստացվել և նման հարց չէր կարող քննարկվել:

Պարզապես վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաքննության ավարտ հայտարարվելուց հետո հսկողություն իրականացնող դատախազն է պահանջել գործի նյութերը և դրանց ծանոթանալու արդյունքում ցուցումներով այն ետ է ուղարկել՝ լրացուցիչ քննություն կատարելու:

Լրատվամիջոցներին խնդրում եմ ուշադրություն դարձնել այս հանգամանքին:

kotayk

Լրահոս