8 Ապրիլի, 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ 20 վերամշակող ընկերություն 2015-2016 թվականներին գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցել են 1 մլրդ 611.2 մլն դրամի չկատարված պարտավորություն:

2017 թվականի ապրիլի 7-ի դրությամբ 6 ընկերություն ամբողջությամբ կատարել են պարտավորությունները, իսկ մնացած 14 ընկերությունների չկատարված պարտավորությունները կազմում են 452.5 մլն դրամ:

Vesti.am-ը նախարարությունից ձեռք բերեց այն ընկերությունների ցանկը, որոնք պարտավորություններն ամբողջովին կատարել են, և որոնք դեռևս պատք են գյուղացիներին: Պարզվում է` գյուղացիներին պարտք մնացած մի քանի ընկերությունների սեփականատերն ու տնօրենները 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին նույնիսկ առաջադրվել են որպես պատգամավորի թեկնածու, որոշներն էլ նախկին պատգամավորներ ու նախարար են եղել: Փաստորեն, նրանք ընտրարշավի համար գումար ունեն, բայց գյուղացիների պատքը վճարելու՝ ոչ:

«Արենի վայն» ընկերության տնօրենը  Միքայել Գրիգորյանն է, ով խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր «Հայկական վերածնունդ» կուսակցությունից:

«Ելք» դաշինքից առաջադրված Ռազմիկ Թևոնյանը «Երասխի» գինու գործարանի տնօրենն է:

«Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն պատկանում է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի որդուն` Վաչագան Կարապետյանին: Հիշեցնենք, որ հենց Սերգո Կարապետյանն էր, որ իր մոտ էր հրավիրել խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին ու հորդորել մինչև սահմանված ժամանակացույցը գյուղացիների ամբողջ պարտքը վճարել:

«Վինար» ՍՊԸ-ի սեփականատերը  ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանն է՝ Յուվեցի  Կարոն:

«ՎԱՆ-777» ՍՊԸ  հիմնադիր տնօրեն Միհրան Մանասերյանը Արարատի մարզի  Տափերական համայնքի ղեկավարն է:

ՑԱՆԿ

2015-2016 թվականներին մթերված խաղողի և պտուղբանջարեղենի դիմաց վճարման պարտավորություն ունեցող ընկերություններ

1. «Վինար» ՍՊԸ
2. «Արենի վայն» ՍՊԸ
3. «Մարան» ՍՊԸ
4. «Բորոդինո» հայկական պահածոների գործարան ՍՊԸ
5. «Իջևանի գինու գործարան» ԲԲԸ
6. «Արմենիա վայն» գործարան ՍՊԸ
7. «Երասխի գինու գործարան» ՍՊԸ
8. «Տավինկո» ՍՊԸ
9. «Վան 777» ՍՊԸ
10. «Արեգակ» ՍՊԸ
11. «Ինտերալկո» ՍՊԸ
12. «Էդվագ գրուպ» ՍՊԸ
13. «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ
14. «Եվրոթերմ» ՓԲԸ

2017 թվականի հունվարի 1-ից հետո պարատավորություններն  ամբողջությամբ կատարել են հետևյալ ընկերությունները.

  1. «Սիսավանի գինու գործարան» ՍՊԸ
2. «Շատո Առնո» ՍՊԸ
3. «Սամկոն» ՍՊԸ
4. «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ
5. «ՄԱՊ» ՓԲԸ
6. «Մաթևոսյան վայն»

 

esti.am

kotayk

Լրահոս