mnews

16 Հունվարի, 2021
ՀՀ  երկրորդ պաշտոնյան՝ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է ու ՀՀ-ի ու Թուրքիայի ամենամեծ կապավորն է։ Այս մասին հայտարարում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեպան Միքայել Մինասյանն՝ իր  «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը» տեսանյութում։

«Եթե Հայաստանը ջանքեր էր ներդնում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ապա թշնամի պետությունը պետք է ջանքեր, հակաջանքեր դներ այդ ուղղությամբ: Եվ այդ պահից Թուրքիայի հատուկ ծառայությունները սկսեցին աշխատել այդ ուղղությամբ: Մեր այս պատմությունը սկսվում է 2005 թվականից, երբ մի խոստումնալից երիտասարդ, ում հոգին սև էր, իսկ մտքերը՝ պղտոր, բայց ամբիցիաները շատ բարձր, հայտնվում է այնտեղ, որտեղ սկսում է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ԱՄՆ-ում: Եվ հայտնվում է թուրքական հատուկ ծառայությունների տեսադաշտում: Իրար են հանդիպում երկու մարդ՝ թուրք կուրատորը և «խոստումնալից» երիտասարդը, որը իր հոգին ծախում է թշնամուն, և համաձայնում է գաղտնի տեղեկություններ փոխանցել թուրքերին․ թե ինչ է կատարվում Ինստիտուտում, ինչպիսի աշխատանքներ են արվում և այլն»,-ասաց Միքայել Մինասյանը: Նրա տեղեկացմամբ՝ քիչ ժամանակ անց ՀՀ ԱԱԾ-ը ֆիքսում է երիտասարդի ու Թուրքիայի կոնտակտները և նրան հրավիրում է զրույցի՝ իր առջև դնելով փաստերն ու ապացույցները։

ԱԱԾ-ում նրան ասում են՝ կամ քեզ պետական դավաճանության համար սպառնում է ազատազրկում, կամ դու պետք է դառնաս մեր գործակալը, և մեզ պատմես, թե ինչ ես պատմում թուրքերին, և նա դառնում է երկակի գործակալ։ Դա այն ժամանակներում էր, երբ «ԱԱԾ-ը սատանաներ բռնելով չէր զբաղվում»։ Այդ ժամանակներից ի վեր երիտասարդը սկսել է աշխատել և՛, և՛։ Ունենալով թե՛ թուրքերի, թե՛ ԱԱԾ-ի աջակցությունն՝ իր բարեկեցությունն ու կարիերան ստեղծելիս։ Աշխատանք՝ Ազգային արխիվում, Ռուբեն Վարդանյանի հիմնադրամում, բանկային համակարգում։

«Ժամանակը գնում էր առաջ և այդ երիտասարդը Թուրքիայի խորհրդով սկսում է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ և դառնում նրա թիմի կարկառուն ներկայացուցիչ:
«Ժամանակը գնաց և թուրքերն ու ադրբեջանցիները ՀՀ-ում կազմակերպեցին հեղաշրջում և ՀՀ վարչապետ դարձավ այն թյուրիմացությունը, մարդասպանը, դավաճանը, որը այսօր դեռ, ցավոք, ՀՀ վարչապետ է, իսկ մեր «հերոսը» դարձավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ, այո, որովհետև երիտասարդը, որի մասին ես խոսում եմ, Արարատ Միրզոյանն է»,-ասաց Միքայել Մինասյանը:

Նա ներկայացրեց Արարատ Միրզոյանի ՝2007․07․11 թվագրված  ձեռագիր նամակը, որ «Ես՝ Արարատ Սամվելի Միզոյանս, գիտակցելով ՀՀ Ազգային անվտանգության դերը ՀՀ -ի ու նրա քաղաքացիների շահերի պաշտպանության գործում, օտարերկրյա հատուկ ծառայությունների դեմ պայքարում, տալիս եմ իմ համաձայնությունը ՀՀ սահմանադրության և օրենքների շրջանակում և իմ հնարավորությունների սահմաններում աջակցել ՀՀ ԱԱԾ-ին»։

Միքայել Մինասյանը խոստացավ նամակը  հրապարակել նաև Տելեգրամի իմ ալիքում, որպեսզի համեմատվի այս ձեռագիրն Արարատ Միրզոյանինի հետ, ինչպես նաև խոստացավ կառավարությունում ու ԱԺ-ում գտնվող այլ գործակալների անուններ ևս։

Հ.Գ. ՔԻչ առաջ Միքայել Մինասյանը հրապարակեց նամակը:

kotayk

Լրահոս