28 Փետրվարի, 2021

Նախօրեին Irakanum.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը վատթարացել է, եւ նա պատրաստվում է գլխի վիրահատության։

Մենք գրել էինք, որ պայմանավորված այս հանգամանքով Ջալալ Հարությունյանը որեւէ կերպ չի մեկնաբանում ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը։

Irakanum.am-ին հաջողվեց կապ հաստատել Հարությունյանի հետ։ Մեզ հետ հեռախոսազրույցում Ջալալ Հարությունյանը հաստատեց տեղեկությունը, որ պատրաստվում է վիրահատության։ «Վիրահատության նախապատրաստական փուլում եմ, ներողություն եմ խնդրում»,- ասաց Հարությունյանը։ Մեր խնդրանքով Ջալալ Հարությունյանը կարճ մեկնաբանելով ԳՇ հայտարարությունն ասաց. «Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին եւ միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որեւէ սադրանքի։ Մանրամասն կխոսեմ վիրահատությունից հետո»։

kotayk

Լրահոս