«Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերին իշխանությունները նոր վարկ են վերցնելու: Մասնավորաբար, նախատեսվում է Ասիական զարգացման բանկից մոտ 200 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր կնքել, ինչը դարձյալ ավելացնելու է պարտքը։
Տեղեկությունների համաձայն՝ վարկի առյուծի բաժինը (մոտ 150 մլն դոլար) հատկացվելու է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ 4 հատվածին, որն ընդգրկում է Քաջարան-Ագարակ շուրջ 42 կմ հատվածը:
Ի դեպ, պարզ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս վարկային համաձայնագրի թեման նախատեսված է եղել կյանքի կոչել դեռևս 2016-ի դեկտեմբերին, որն ինչ-ինչ հանգամանքներով ձգձգվել է, իսկ արդեն 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սա էլ էր կասեցվել՝ կապված մի շարք դատական գործընթացների ու տարբեր քրեական պատմությունների հետ։