6 Դեկտեմբերի, 2021

Կորոնավիրուսային հիվանդության վերջերս հայտնաբերված «օմիկրոն» շտամմն արդեն առկա է ԱՄՆ 50 նահանգներից 15-ում։ Այս մասին հայտնում է ABC-ն, վկայակոչելով CDC բժշկա-տեսչական մարմնի ղեկավար Ռոշել Վալենսկուն։

«Այո, մեզ մոտ առկա է «օմիկրոն» շտամմը, որն արագորեն տարածվում է։ Անցյալ օրվա երեկոյան ստացված տվյալների համաձայն, 15 նահանգներում այն արդեն առկա է։Լ Գիտենք, որ կա վարակման մի քանի տասնյակ դեպք եւ մենք ուշադրությամբ հետազոտում ենք այդ վարակակիրներին»,- ասել է նա։ Վալենսկին հավելել է, որ ամեն օր նոր դեպքերի մասին են լսում եւ հնարավոր է, որ վարակակիրների թվի աճ լինի։ Նշենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների 99 տոկոսի մոտ առկա է «դելտա» շտամը։

 

kotayk

Լրահոս