17 Մայիսի, 2023

Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Աշոտ Փաշինյանի առևանգման փորձին՝ գրելով․

«Աշոտ Փաշինյանը, իմիջիայլոց, հայրենիքի առջև պարտքը տված քաղաքացի է, ով կարող էր Եռաբլուրում պառկած լիներ` մյուս 4 հազարի կողքին։

Իրեն առևանգելը Եռաբլուրը «ցույց տալով»-որ արդարացնելը կամ ինչ-որ թերի տեսանյութերով առևանգման փաստը հերքելը ոչ իրավական ոչ էլ բարոյական հիմք չունի։

Եթե դժգոհ եք իշխանություններից` բովանդակային և առարկայական քննադատեք, այլընտրանք առաջարկեք։

Պետության ղեկավարի ընտանիքի անդամին առևանգելով կամ դա արդարացնելով հեռու չեք գնա ու հանրային աջակցություն չեք ունենա»։

 

 

kotayk

Լրահոս