23 Հունիսի, 2023

«Հ1»-ի Պետրոսի տաղավարում հյուրընկալված Անդոնը հայտարարել է, թե լինելով լեգիտիմ՝ իրենք արել են ամեն ինչ՝ պաշտպանելու Հայաստանի ազգային շահը և որպես իր խոսքերի ապացույց մատնանշել է Նիկոլի հետ «առաջին օրվա հանդիպման մեջ» մի շատ կարևոր դրվագի դուրս գալը՝ կապված Շուշիի հետ և այնուամենայնիվ «պարոն Փաշինյանի» չհամաձայնվելու հետ:

Ըստ երևույթին, Անդոնը խոսել է պատերազմի թեժ օրերին Պուտին-Նիկոլ հեռախոսային բանակցությունների մասին, երբ Նիկոլը մերժել է Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ առաջարկը, երբ ռուսական կողմն առաջարկել էր, որ Շուշին չհանձնվի թուրքերին, բայց այնտեղ վերադառնա ազերի բնակչությունը: Նիկոլը խոսոտվանել է, որ իրեն այդ առաջարկությունը թվացել է դավադիր, ինչի հիմքով էլ հրաժարվել է պատերազմը կանգենցնել մեզ համար անհամեմատ ավելի բարենպաստ պայմաններով:

Հարց է առաջանում՝ ի՞նչն է այստեղ գովելի, ինչո՞ւ է Անդոնը գովաբանում Նիկոլի անհեռատես որոշոմը, որի պատճառով հայկական կողմը կրել է հավելյալ կորուստներ՝ ասենք հազարավոր զոհերի տեսքով:

Վերջնարդյունքում ի՞նչ ստացվեց, Շուշին մնա՞ց հայկական, թե՞ Հայաստանն էլ թրքացվեց: Նիկոլի կողմից Պուտինի բազմաթիվ առաջարակների մերժումը պետական դավաճանությանը հավասար քայլ է. մերժելու իմա՞ստը, եթե այլևս պարզ էր, որ որևիցե պարագայում հայկական կողմը հաղթանակի շանս չէր ունենալու:

Իմաստ, իհարկե, կար, և այդ իմաստը Նիկոլի քաղաքական շահն էր: Ահա թե ինչու է Անդոնը հիացմունքով խոսում այդ մասին. եթե Նիկոլը համաձայներ Պուտինի առաջարկին, ապա, ըստ Անդոնի տրամաբանութան, մեծ էր հավանականությունը, որ նա կարող էր կոչվել դավաճան, բայց քանի որ հազարավոր երեխաների սպանութան պատճառ դարձավ, վերջում էլ Հայաստանը հանձնեց թուրքերին, է՛լ դավաճան չէ, հերոս է, իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ Անդոնը կշարունակի մնալ իր աթոռին, որի գինը Հայաստանի թրքացումն է, ինչն էլ, ինչպես հայտնի է, Անդոնի երազանքն է:

Փաստորեն՝ հազարավոր էրեխեք անիմաստ կոտորվեցին, որ Անդոնը չկորցնի ՔՊ-ական բարձրաստիճանի իր կարգավիճակը…

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1877

kotayk

Լրահոս