1 Հունիսի, 2022

Պետությունը 2021 թվականին հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով վարկառուներին և համավարկառուներին է վերադարձրել 22.7 մլրդ դրամ եկամտային հարկի գումար:Այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

Եկամտային հարկի գծով վերադարձված գումարները 2021-ին կազմել են 32.6 մլրդ դրամ՝ 83.8 տոկոսով կամ 14.9 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:

«Ընդ որում, հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով վարկառուներին և համավարկառուներին է վերադարձվել 22.7 մլրդ դրամ եկամտային հարկ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 70.4 տոկոսով կամ 9.4 մլրդ դրամով»,-ասել է Բադասյանը:

 

kotayk

Լրահոս