28 Փետրվարի, 2022

Ռուս զինվորականներն օդային գերակայություն են ձեռք բերել Ուկրաինայի ամբողջ տարածքում: Այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ վերահսկողության տակ են վերցվել Ուկրաինայի Բերդյանսկ և Էներգոդար քաղաքները։

«Ընդհանուր առմամբ, գործողության սկզբից Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1114 օբյեկտի, ոչնչացվել է ուկրաինական բանակի 31 հրամանատարական կետ ու կապի կենտրոն: Ոչնչացվել է 314 տանկ և այլ զրահատեխնիկա, 57 բազմակի հրթիռահրետանային կայանք, 121 դաշտային հրետանի և ականանետ, 274 միավոր հատուկ ռազմական մեքենա»,-ասել է Կոնաշենկովը։

Աղբյուրը՝ yerevan.today

kotayk

Լրահոս