27 Հունիսի, 2023
Երբ պատերազմը սկսվել է, կինս ինձ ասել է, որ ես չեմ կարող Երևանում պարապ մնալ։

Այս մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝  անդրադառնալով սոցցանցերում տարածված տեսանյութերին, որ պատերազմի ժամանակ բունկերում  գտնվել են մարդիկ, որոնք այնտեղ գտնվելու իրավունք չունեն, մասնավորապես՝ իր կին Աննա Հակոբյանը։

Փաշինյանի ներկայացմամբ՝ Աննան Հակոբյանն իրեն ասել է, որ գնա և հնարավորության դեպքում մարդկանց օգնություն ցույց կտա։

«Այդ օրերին ահագին մարդիկ՝ կանայք, լքել էին Ստեփանակերտը։ Իմ կնոջ այնտեղ գտնվելու սիմվոլիկ իմաստն այն է եղել, որ նաև մենք այնտեղ մեր ներկայությունն ապահովվենք»,- պատմեզ Փաշինյանը՝ նշելով, որ այդ ընթացքում Աննա Հակոբյանը շփվել է  նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ։

Այդ ժամանակ էլ գաղափար է հնչել, որ Աննա Հակոբյանը գնա բունկեր, որ հրամկազմը տեսնի, որ Հայաստանի վարչապետի կինը Ստեփանակետում է։

«Եղել են մարդիկ ովքեր կարծել են, որ դա դրական ներգործություն կունենա  և որոշվել է  «քաղաքավարական այց» անել հրամկազմին, այդ քաղաքավարակաան այց է եղել, գնացել է բարևել է,  ոգևորել է, 10-15 րոպե մնացել է և դուրս եկել»,- նշեց նա։

kotayk

Լրահոս