26 Հունիսի, 2023

Երկու տարի առաջ՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության կարգախոսն էր՝ «Ապագա կա»: Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ ապագային հավատաց 680.000 ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացի և իր ձայնը տվեց պատերազմում ջախջախված երկիրը կապիտուլյացիայի տարած, բայց խաղաղության խոստումներ տվող Նիկոլ Փաշինյանին:

Դրանից երկու տարի անց ունենք ՀՀ ինքնիշխան տարածքներում ադրբեջանական ներխուժման օրինակներ, առևանգված զինվորներ, գերիներ, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարություն ու ՀՀ ինքնիշխան տարածքների հանձնման խոստում Ադրբեջանին: Վերջին տարիների արտագաղթի ահագնացող տեմպերն ամենևին չեն հուշում, որ մարդիկ հիմա էլ հավատում են Նիկոլ Փաշինյանի բերած ապագային, բայց որ այդ ապագային արդեն չեն հավատում նաև իշխանական թիմի ընտանիքի անդամները, ովքեր լիուլի օգտվում են ՔՊ-ական իշխանության՝ իրենց ընձեռած հնարավորությունից, առնվազն տարօրինակ է:

Այսպես, 168.am-ի տեղեկություններով՝ ԱՄՆ է արտագաղթել Շիրակի նախկին մարզպետ, ներկայումս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանի եղբոր ընտանիքը. Գրին քարտ են շահել: Նախկին մարզպետի հայրը, Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ, Գյումրիում շատ հայտնի շինարար է, նրա՝ ԱՄՆ արտագաղթած եղբոր կնոջ հայրը՝ Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետը, ով կոմֆորտ զոնայում է եղել թե՛ նախկին իշխանությունների, և թե՛ ՔՊ-ական իշխանությունների օրոք: Հովհաննես Հարությունյանի՝ ԱՄՆ արտագաղթած եղբոր՝ Անուշավան Հարությունյանի կնոջ եղբայրը Գյումրու ավագանու անդամ է: Ինքը՝ ԱՄՆ արտագաղթած Անուշավան Հարությունյանը, բնակվում էր Գյումրիում, տնօրինում հոր շինարարական կազմակերպության աշխատանքները, շահում բավականին հյութեղ տենդերներ, կատարում ճանապարհաշինական աշխատանքներ, դպրոցների տանիքների վերանորոգումներ: Բայց դա չխանգարեց, որ հաջողակ գործարարը, պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձի հարազատ եղբայրը կնոջ և երկու երեխաների հետ արտագաղթի ԱՄՆ:

Փաստացի ՔՊ-ական ապագային չեն հավատում առաջին հերթին հենց իրենք՝ ՔՊ-ական իշխանություն կրողները։

kotayk

Լրահոս