21 Հունիսի, 2023

Կապանի դատարանում հրապարակվել է ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի դատավճիռը.  նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Ադրբեջանցին մեղավոր է ճանաչվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար։ Մելիքսեթյանի ընտանիքը անընդունելի է համարում այս դատավճիռը և ցմահ ազատազրկում պահանջում։

Ապրիլին Ախունդովը ադրբեջանցի մեկ այլ զինծառայող՝ Ագշին Բաբիրովի հետ Նախիջևանից Սյունիք էր ներթափանցել։

Բաբիրովին դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման։

kotayk

Լրահոս