27 Հունիսի, 2023
ArmLur.am-ի խմբագրությունը պարբերաբար ահազանգեր է ստանում Գեղարքունիքի մարզի Սոթք հանքավայրի աշխատակիցներից: Վերջիններս մեզ հետ զրույցում պատմեցին, որ արդեն երեք ամիս է՝ հանքի բաց աշխատանքները դադարեցվել են, իսկ փակ հանքը շարունակում է իր գործունեությունը:

Տեղի բնակիչների խոսքով՝ մոտ 300-ից 350 աշխատակից արդեն ստացել է աշխատանքից ազատման հրամանները: Մեր զրուցակիցները նշում են, որ մնացել են առանց աշխատանքի, իսկ հունիս ամսից վերջնական դադարեցվել է աշխատավարձերի փոխանցումները։

«Անելանելի վիճակում ենք, բաց հանքի աշխատողները հանքի աշխատակիցների մեծամասնությունն են կազմում, իսկ փակ հանքում աշխատողների քանակը շատ քիչ է, եւ եթե Կառավարությունը քայլեր չձեռնարկի, ստիպված պետք է արտագաղթենք մեր հայրենի գյուղերից, մեր օջախներից։ Ոչ մեկ մեզ համար պատասխանատվություն չի կրում, այսի՞նքն վերջ, թուրքն հասավ իր նպատակին…»,-զայրացած նշեցին մեր զրուցակիցները:

Նշենք, որ Սոթքի հանքավայրի աշխատակիցների մեծամասնությունը սահմանայի՝ Կախակն, Սոթք, Կութ, Ակունք եւ մի շարք այլ գյուղերի բնակիչներ են:

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է ինչ թշնամին թիրախավորել է Սոթքի հանքը, երբ փորձում են վերսկսել աշխատանքները կրակ է բացում հանքի աշխատակիցների եւ տեխնիկայի ուղղությամբ:

 

 

kotayk

Լրահոս