6 Մարտի, 2023

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրություններին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը միշտ կեղծ լուրեր է տարածում նոր սադրանքներից կամ հարձակումներից առաջ։

«Ադրբեջանական դիվերսիոն խմբի երեկվա հարձակումը վերջին նորությունը չէ։ Այսօր Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում հայկական դիրքերից կրակոցների մասին։ Նոր սադրանքի կամ հարձակման նախապատրաստվելիս Ադրբեջանը միշտ նման ստեր է տարածում։ Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները»,- գրել է Մարուքյանն իր թվիթերյան միկրոբլոգում։

kotayk

Լրահոս