20 Մարտի, 2023

ԱԺ-ի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ադրբեջանական կողմից ՀՀ սահմաններին կուտակումների հարցին։

«Պաշտպանության նախարարը տվյալ հարցին հստակ տվել է պատասխան։ Ես տեղեկություն ունեմ, որ հակառակորդը միշտ մեր դիմացն է, մենք էլ իրենց դիմացն ենք։ Հիմա ո՞նց անենք, որ դեմ դիմաց կանգնելու առկայության պարագայում լարվածության, էսկալացիայի հնարավորություն չլինի, խոսքը դրա մասին է։

Բանակ ենք կառուցում, կառավարության ծրագիրն ենք դարձնում իրականություն։

Իհարկե կուզեի, որ այս աշխատանքին լրատվական համույթն էլ ակտիվ մասնակցություն ունենար, այլ ոչ թե հակառակորդին ցանկալի մեկնաբանություններ հնչեցներ»,-նշել է նա։

 

kotayk

Լրահոս