31 Մայիսի, 2022

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընտրություններին ընդառաջ, կուսակցաշինության բումը եւ արդեն իսկ դաշտում գոյություն ունեցող կուսակցությունների համագումարների շքերթը շարունակվում են։ Մայիսի 15-ին համագումար է նշանակել Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» կառավարման նոր խորհուրդ են ընտրելու։ Կուսակցության աղբյուրներից տեղեկացանք, որ անակնկալ դեմքեր կհամալրեն առկա կազմը։

Նույն օրը երեք նորաստեղծ ուժերի հիմնադիր համագումարն է նշանակված «Ձայն», «Ապագայի երկիր», «Արդար Հայաստան»։ Ավելին երկու անգամ հետաձգված ՀԱԿ-ի համագումարը եւս պլանավորել էին մայիսի 15-ին, բայց հետաձգեցին 16-ին։

Ի դեպ, թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ԼՀԿ-ն ընտրարշավին մասնակցելու դեպքում պայքարելու են, այսպես կոչված, երրորդ ուժի տեղի համար, այսինքն նախկիններին և ներկաներին մերժողների էլեկտորատի վրա են աշխատելու։ Համագումարներում պաշտոնապես կհայտարարվի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու եւ մասնակցության ձեւաչափի մասին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Լրահոս