«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, ձերբակալվել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Լիսկայի որդին Տիգրան Խաչատրյանը, եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Հայկ Սարգսյանը։ Նրանք մեղադրվում են խուլիգանություն կատարելու եւ ոստիկանությանը դիմադրելու համար, սակայն վերջիններիս ձերբակալումը ուշագրավ իրավիճակում է եղել:
Մասնավորապես, ի սկզբանե իրավապահ համակարգում հրահանգ է եղել ուշադիր հետեւել կոնկրետ անձանց գործողություններին, թե ով ինչ է անում, որոնց մեջ են եղել Հայկ Սարգսյանը եւ Տիգրան Խաչատրյանը: Նրանց քայլերը ֆիքսվել է ոստիկանության կոնկրետ անձանց կողմից, և մեզ ասած լուրերի համաձայն նրանց դեմ կոնկրետ անձինք զեկուցագրեր են ներկայացրել, ինչի արդյունքում ձերբակալել են եւ դատարան ներկայացրել կալանավորելու միջնորդություն:
Ասել է թե իրավապահները կոնկրետ անձանց թիրախավորում են, հետեւում գործողություններին, նկարահանում եւ հետո ձերբակալում մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: