«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Պատգամավոր Նարեկ Գրիգորյանը պարզվում է 2018 թ․ ծնված աղջկա անունը Սմայլիկ է դրել։ Այս տեղեկությունը մեզ անհավանական թվաց եւ մենք զանգահարեցինք նրա հայրենի գյուղ Նորատուս։ Գյուղի համայնքապետարանի Կարինե անունով աշխատակցուհին մեզ ասաց․ «Այո, ունենք, Գրիգորյան Սմայլի Նարեկի»։ Ճշտեցինք խոսքը ՔՊ-ական պատգամավորի դստե՞ր մասին է։ «Հա, պատգամավորի աղջիկն է»։ Նաեւ ասաց, որ երեխայի ծնողների ցանկությունն է եղել դա․ «Տատին մեզ հետ էր աշխատում, ասում էր իրանք ծնողներն են ըտենց ուզել»։
10