«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի առաջադրումը ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու «շոկային» է եղել Գլխավոր դատախազության աշխատակիցների եւ, հատկապես, Արթուր Դավթյանի թիմակիցների համար:
Ըստ մեզ հասած տեղեկությունների մինչեւ վերջին պահը դատախազությունում հույս են ունեցել միգուցե քաղաքական իշխանությունը կրկին կներկայացնի Արթուր Դավթյանի թեկնածությունը, սակայն հույսերը չեն արդարացել:
Ավելին դատախազությունում տարածված խոսակցությունների համաձայն անգամ քննարկում է եղել, որ դատախազի փոփոխությամբ համակարգում առաջին դեմքերի փոփոխություններ կլինեն, ուստի պետք է պատրաստ լինեն սպասվող փոփոխություններին, և, կարելի է ասել, արդեն դատախազությունում ճամպրուկային տրամադրություններ են»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: