«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված գեներալ-մայորի քրեական վարույթով ԱԱԾ-ն ԶՈՒ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին հարցաքննության է հրավիրել:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն այս քրեական գործով ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել ու հարցաքննել ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն սույն քրեական գործով շոշափվել է նաեւ բանակին զենք մատակարարող գործարար Դավիթ Գալստյանի Պատրոն Դավոյի անունը: Ի դեպ, նա պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակը դեռ շարունակում է պահպանել: Իսկ թե այս քրեական գործով ինչ կապ ու կարգավիճակ կունենա, «Ժողովուրդ» օրաթերթը կներկայացնի առաջիկայում:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: