Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբոր Էդգար Պետրոսյանի եւ պարեկների միջադեպի գործով Քննչական կոմիտեն քննարկումերի մեջ է. պիտի որոշեն, թե ով է միջադեպի մեղավորը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն պարեկներն ու դատախազը վերջերս առերես հարցաքննվել են, եւ ամեն մեկն իր խոսքն է առաջ տարել: Հիմա գնդակը Քննչական կոմիտեի դաշտում է: Մեզ հասած լուրերի համաձայն այս պահին նախաքննական մարմինը հակված է մեղադրանք առաջադրել պարեկին:
Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ին նախկին պատգամավորի դատախազ եղբայրը Էդգար Պետրոսյանը, պարեկների հետ բախվել էր: Պարեկները պնդում են, որ դատախազը հայհոյանքներ է հնչեցրել, բռնություն է կիրառել, այդ պատճառով են իրենք դատախազին բռնությամբ ձերբակալել: Համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ Էդգար Պետրոսյանը իր տան բակում կանգնած զրուցում է, եւ պարեկները, արցունքաբեր գազ կիրառելով, նրան ձերբակալում են, իսկ ավելի ուշ ազատ արձակում: Այս դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, եւ բանը հասել է մեղադրանքի փուլին:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում: