Այսօր օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40–ի սահմաններում Իսակովի պողոտայից դեպի Հյուսիս-Հարավ մայրուղի տանող ճանապարհին բախվել են 2 Opel և Toyota մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
5