30 Օգոստոսի, 2022

InfoPort.am-ի թղթակցի փոխանցմամբ Գյուղում կնոջն ու հարևաններին դանակահարած Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Զորիկ Մ-ն այս գիշեր Բալահովիտ գյուղում իր աշխատանքի վայրում դանակահարել է աշխատակիցներին։ Նախնական տվյալներով կա մեկ զոհ, 3 վիրավոր։

Ըստ տվյալների այս գիշեր սպանվածը 3 անչափահասների հայր էր, աշխատում էր որպես վարորդ։

Նշենք, որ նախօրեին Զորիկ Մ-ի կնոջ հուղարկավորությունն էր։ Զույգը երկու աղջիկ ունի մեկն այս տարի դպրոց պետք է գնա։ Գյուղում վախի մթնոլորտ է։ Մարդասպանի հարազատներից որոշները տարհանել են իրենց ընտանիքների անդամներին։

Ոստիկաննությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ Զորիկ Մ-ին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս