Այս մասին գրում է Shamshyan.com-ը:Ոստիկանները նշված փողոցի տներից մեկի բակում նկատել են, որ մի տղամարդ, որի ձեռքում եղել է նռնակ օղակը հանած վիճակում, ընտանիքի անդամների հասցեին հնչեցնում է սպանության սպառնալիքներ։
Ոստիկանները սկսել են բանակցություններ վարել տղամարդու հետ, որպեսզի ինքնակամ հանձնվի, սակայն նա չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին և ձեռքին եղած նռնակը նետել է նշված տանը կից տնամերձ հողամաս, ինչի հետևանքով այն պայթել է և տան որոշ հատվածների պատճառել վնաս։
Ոստիկանները վնասազերծել են տղամարդուն և տեղափոխել ոստիկանության Սևանի բաժին։
Ըստ սկզբնաղբյուրի տղամարդը Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Հ. Խ-ն է, որը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։
Նա խոստովանել է, որ նռնակը ձեռք է բերել դիքերից։ Նախաձեռնվել է վարույթ։
Կայքի տեղեկություններով Համլետ Խ-ն նռնակը պայթեցրել է իր աներոջ տանը, որտեղ այդ պահին եղել են աներն ու ընտանիքի անդամները։