«Հրապարակ» թերթը գրում է.
«Արդեն մեկ շաբաթ է ՀՀ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահն է, իսկ արդարադատության նախարարի պարտականություններն իրականացնում է նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, ով համարվում է նախարարի ամենահավանական թեկնածուն։
Իսկ թե ինչու է նրա նշանակումն ուշանում, իշխանական մեր աղբյուրները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը «շուստրի» քայլ է անում․ քանի որ ՔՊ-ում մի ստվար զանգված դեմ է Գրիգոր Մինասյանի նշանակմանը, Փաշինյանը ժամանակ է ձգում, որ վերջում ասի, թե հարմար թեկնածու չկար, ստիպված են նշանակել փոխնախարարին»:
12