10 Դեկտեմբերի, 2022

Երեկ դեկտեմբերի 9-ին, հրազենի գործադրմամբ սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում «Էրեբունի» ԲԿ-ից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 65 խումբը «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ և «պարանոցի շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխել 2 քաղաքացու։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Տեղում պարզվել է, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Վլադիմիր Ս-ն է, ով պարանոցի շրջանում հրազենային վիրավորում ստացածն է եղել, իսկ վիրավորը, ով նույնպես գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, Երևանի բնակիչ 31-ամյա Տիգրան Ա-ն է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բագրատունյաց փողոցում գործող «Paradise Hotel»-ից։ Նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը, օպերատիվ գծով տեղակալը, քրեական բաժնի պետը, Շենգավիթի քննչական բաժնի խումբը։

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, գնդակ, արնանման հետքեր, 80-100 համարանիշիներով Porsche Cayenne, BMW X6, «յաշիկ» և մի քանի մակնիշի ավտոմեքենաներ, արնանման հետքեր, այդ թվում BMW X6-ի վրա։ Տեղում աշխատել են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս