27 Հունվարի, 2023

2023 թ. հունվարի 26-ին ժամը 18։15-ի սահմաններում, Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքի 1987 թ. ծնված բնակիչ Ա.Մ-ն, վարելով «ՈՒԱԶ Հանթեր» ավտոմեքենան, Գետավան-Խնկավան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով տեղում մահացել է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՔԿ-ից։

Ահազանգով դեպքի վայր է մեկնել Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը։

Նախնական տվյալներով դեպքն առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով։

Հարուցված քրեական գործի շրջանակներում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս