Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 16-19-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով կմեկնի Մյուխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: