11 Մարտի, 2023

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «Սասունցի Դավիթ» կայարանի հետնամասում Տիգրան Մեծ 86 հասցեին հարակից վայրում, տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:Օպերատիվորեն ժանմանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Տեղում նույն վաշտի պարեկ Նարեկ Հարությունյանն ու կրտսեր պարեկ Գևորգ Սարգսյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի տեղում աշխատեն օպերատիվորեն ժամանած Հայաստանի Քննչական կոմտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը ավագ քննիչ Մ. Միսակյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 66-ամյա Վարազդատ Ա.-ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռք են բերել դեպքի վայրի հարևանությամ տեղադրված տեսախցիկի տեսանյութը, որով երևում է, թե ինչպես է տղամարդը միայնակ քայլում ու հանկարծամահ լինում:

Լրահոս