1 Ապրիլի, 2023

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանում` Սիլաչի թաղամասում գտնվող ալրաղաց գործարանի քանդման աշխատանքների ժամանակ պատի փլուզում է տեղի ունեցել և բեկորները լցվել են մետրոպոլիտենի երկաթգծերի վրա։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Դեպքի վայր է ժամանել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պատասխանատուները։

Հիշեցնենք հայտնել էինք, որ դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը. բեկորներ են ընկել գծերի վրա:

Լրահոս