Երեկ ապրիլի 7-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին տեղեկանում ենք
Shamshyan.com կայքից։
Աղբյուրի հաղորդմամբ, ժամը 20։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում բախվել են Հաբետ Սարգսյանի վարած շտապօգնության ավտոմեքենան և Սամսոն Վարոսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենան։
Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Հ․ Սարգսյանը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի ու այդ վիճակով էլ Գյումրու շտապբուժօգնության հերթապահ բժշկուհու հետ մեկնելիս է եղել կանչի վայր։ Արդեն վթարի վայրում Հ․ Սարգսյանը փորձել է պարեկներին մոլորեցնել, սակայն դա նրան չի հաջողվել։
Վթարի փաստով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
8