Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) քառորդ եզրափակչում 5:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Բիլգե Կագանին։
Հովհաննես Բաչկովն ապահովել է Հայաստանի առաջին բրոնզե մեդալն աշխարհի առաջնությունում։
Երեկոյան Հայաստանի թիմի անդամ Գուրգեն Մադոյանը (67կգ) կմենամարտի Թայպեյի ներկայացուցիչ Լին Յուի հետ։
5