ՌՊԼ 15-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Զենիթին» և ոչ-ոքի 1-1 ավարտեց խաղը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Առաջին կեսում գոլեր չեղան։ 63-րդ րոպեին հանդիպման հաշիվը հյուրերի կազմում բացեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը։
Սպերցյանը մասնակցեց ամբողջ խաղին։
Այս խաղից հետո «Կրասնոդարը» 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Զենիթը» 30 միավորով 2-րդն է։
3