Հետպատերազմյան շրջանում, ըստ տարիների, հրապարակային տվյալների համաձայն, միայն ոչ մարտական պայմաններում Հայոց բանակում գրանցվել է՝ 2021 թ.՝ 58 զոհ, 2022թ.՝ 64 զոհ, 2023 թ.՝ 83 զոհ: Այսինքն, միայն ոչ մարտական պայմաններում ու միայն վերջին 3 տարվա ընթացքում Փաշինյանի ղեկավարած բանակում գրեթե 1 մարտական վաշտի չափ կորուստ ենք ունեցել: Հատկանշական է և այն, որ 2018 թվականից իշխանությունը վերցնելուց հետո Հայոց բանակի հետ կապված փաշինյանական «բարեփոխումները» գերազանցապես վերաբերել են մարտական ստորաբաժանումների հրամանատարների հաճախակի փոփոխություններին (ինչը չէր կարող չանդրադառնալ մարտունակության ու կարգապահության վրա), զինվորների սննդային ռացիոնին՝ մասնավորապես առաջին պլան մղելով «ելակ, կոտլետ, համբուրգեր, մայկա-տռուսիկ» «հայեցակարգը»: Պատերազմը ցույց տվեց, թե այդ «բարեփոխումները» որքա՜ն «կարևոր» էին: Կյանքը ու, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի վերջին «բանակային» ելույթը ցույց են տալիս, որ այս իշխանությունն, իր ղեկավարի գլխավորությամբ, մնացել է նույն «հայեցակարգի» ճիրաններում:
Ի՞նչ ասաց Փաշինյանը ելույթում կոնկրետ բանակաշինության վերաբերյալ:
Խոսեց «պրոֆեսիոնալ բանակի» և այդ ուղով ընթանալու մասին: Բազմակողմանի անվտանգային սպառնալիքների առաջ կանգնած Հայաստանի համար պրոֆեսիոնալ բանակի անցնելը խիստ վիճելի մոտեցում է թվում: Սա ոչ թե մեր, այլ ոլորտի մասնագետների կարծիքն է: Խոսեց բարեփոխումների մասին, մտածողություն փոխելու մասին: Այսինքն, բանակում մտածողություն պիտի փոխվի, արագությունները պիտի ավելացվեն, ու ոչ միայն՝ բարեփոխումների: Նախ՝ անհասկանալի է, թե այդ ո՞ւր են փաշինյանական «բարեփոխումները» բանակում, ինչո՞վ են դրանք արտահայտվում, առավել ևս, եթե տարին՝ տարվա վրա, այն էլ՝ ոչ մարտական պայմաններում, զոհվածների թվերը աճում են ու աճում: Փաշինյանի վարած արմատապես սխալ, եթե չասվի՝ կործանարար «քաղաքականության» հետևանքով թշնամու վերահրահրած պատերազմից անցել է ավելի քան 3 տարի: Այդ երեք տարվա մեջ ի՞նչ է բարեփոխվել զինված ուժերում: Ու ո՞րն է փաշինյանական բարեփոխումների արդյունքը:
Արդյո՞ք որպես «արդյունք» պետք է համարել Հայաստանի Հանրապետության տարածքի մի մեծ մասի, իրենց իսկ պաշտոնական տվյալներով՝ մի քանի հարյուր քառակուսի կիլոմետրի զավթումը թշնամու կողմից: Ավելին, թշնամին շարունակում է զավթած պահել այդ տարածքներն ու հայտարարում է, որ ոչ էլ դուրս է գալու այդ տարածքներից: Իհարկե, բանակը, որպես այդպիսին, այս հարցում մեղավոր չէ: Խնդիրը, այո, մտածողությունն է, տվյալ դեպքում՝ Փաշինյանի ու իշխող վարչախմբի ներկայացուցիչների ճնշող մեծամասնության մտածողությունը, որը հանձնողական է, որի առանցքը թշնամուն զիջումներ անելով խաղաղություն մուրալն է, Արևմուտքի կամ Կրեմլի պիջակների մերակներին լացելը, սեփական սխալներն ու տապալումները այլոց վրա բարդելը և այդպես շարունակ: Արդեն համարյա 6 տարի է, ինչ այդ է, բոլորին քաջածանոթ է, ուստի հավելյալ չմանրամասնենք: Փաշինյանը վերջին ելույթում փորձում էր տպավորություն ստեղծել, թե այս 3 տարվա մեջ Հայաստանը մի այլ կարգի զինվել է, մի քանի միլիարդի զենքի գնման պայմանագրեր է կնքել, այս, այն, ռազմաարդյունաբերական համալիրն էլ մի այլ կարգի թռիչքային զարգանում է:
Լո՞ւրջ: Բա ո՞ւր է այդ զենքը: Բա ո՞ւր էր այդ հզոր, զինված, մարզված, մարտունակ բանակը, երբ թշնամին իրականացնում էր Արցախի ամբողջական զավթումն ու հայաթափումը: Չնայած, էլի շեշտենք՝ բանակն ի՞նչ կարող է անել, եթե թշնամական ագրեսիայի ժամին կառավարության միակ մտահոգությունն այն էր, որ «հանկարծ չխառնվի», չմիջամտի: Մի երկու խոսք էլ Փաշինյանի ելույթում արծարծված «անվտանգային խնդիրների» մասին: Փաշինյանը մի առանձնահատուկ պաթոսով շեշտում է. «…Պետք է հստակ և աներկբա արձանագրենք, որ որևէ այլ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունենք և չենք ունենալու, և սա պետք է դառնա Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման ռազմավարական հիմքը»: Լո՞ւրջ: Այնպես է ասում, որ կարելի է կարծել, թե Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն երբևէ հարևան երկրներից որևէ մեկին տարածքային պահանջներ է ներկայացրել: Ինչի՞ համար է Փաշինյանը դիմում նման մանիպուլյացիայի, նույնպես հանրահայտ է:
Փաշինյանի վարած քաղաքականությունը հասցրել է այն վիճակին, որ Ալիևը բացեիբաց հայտարարում է Հայաստանի Հանրապետության տարածքն ամբողջապես զավթելու մասին, Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է հռչակում և այլն (տեղյակ եք): Իսկ ի՞նչ է անում Փաշինյանի իշխանությունը դրա դիմաց: Լացակումած տոնայնությամբ, ներողություն խնդրելով, ադրբեջանական թուրքերին ականապատված տարածքների քարտեզներ է նվիրում: Ու Փաշինյանն ավելի սրամիտ բան չի մտածում, քան Բանակի օրվա առթիվ ելույթում տարածքային պահանջներ չունենալու մասին խոսելն է: Կամ հայտարարում է սահմանից զորքերի հայելային հետքաշման իր մյուս հանճարեղ մոտեցման մասին: Հետաքրքիր է, եթե, օրինակ՝ Սիսիանի կամ Գորիսի տեղամասերում մերոնք սահմանից հետ քաշվեն, այսինքն՝ թե՛ արևելյան կողմից, թե՛ արևմտյան, ապա որտե՞ղ են կանգ առնելու կամ տեղակայվելու: Հիմնականը. քանի դեռ պետության ու բանակի հարցերով զբաղվողը, որոշումներ ընդունողը պարտության, աղետի, կորուստների քայլող խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանն է, ինչքան էլ պաթոսախեղդ անի բոլորիս, միևնույնն է, ոչ մի լավ բան դրանից չի կարող ստացվել, եթե ավելին չասենք:
Լրահոս
-
Գարեգին Բ-ն ընդունել է Նուբար Աֆեյանին. քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցող վերջին զարգացումները
-
Հայաստանի և Նիդերլանդների Ֆինանսների նախարարությունները համագործակցության հարցեր են քննարկել
-
Փաշինյանը թիմի հետ «սահմանազատման և սահմանագծման գործընթացն» է քննարկել
-
Սահմանազատման գործընթացը հաջող է անցել, ՀՀ տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել․ ԱԽ քարտուղար
-
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ ավտոմեքենաները հայտնվել են ձորակում․ կա վիրավոր
-
Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել
-
Սրբազանին աջակցելու համար ինձ հանում են բարեգործական գրասենյակից. Անաիս Սարդարյան
-
Ուզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ
-
Այս տարի սնկից թունավորման 5 դեպք է գրանցվել, տուժել է 8 մարդ. ԱՆ
-
«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ Էրդողան
-
Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Սրբազան
-
Կանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասին
-
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ
-
Շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
-
Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ
-
«Շատ մեծ կոնսոլիդացիա կա, վաղը, մյուս օրը կտեսնեք». Բագրատ Սրբազան
-
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս․ Թաթոյան
-
«Լույսը միշտ հաղթել է խավարին»․ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորումի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանն էր (Տեսանյութ)
-
2018 թվականին ամեն ինչի մասին խոսել եմ. Բալասանյանը` Կիրանցում տեղի ունեցող դեպքերի մասին (տեսանյութ)
-
Երևանում ուժեղ քամուց հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա
-
Բուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ
-
Հաստատվել են բուհերի և գիտական կազմակերպությունների 2024-2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը
-
Կստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
-
Մենք շփվում ենք եղբայրների պես. Լուկաշենկոն՝ Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների մասին
-
Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
-
«Տելեգրամ»- միջոցով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրանց արդյունքում ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
-
25 հեկտար հող չեն վերադարձրել Կիրանցին, դա մեր ականապատ հողն է, մեր հսկողության տակ է եղել, դա մեր հողն է. Կիրանցի բնակիչներ
-
Հայաստանում գերնպատակ պետք է լինի ապրելը, ստեղծագործելը, հարստանալը և հարստացնելը, այլ ոչ թե տառապելը․ Փաշինյան
-
ԿԽՄԿ աշխատակիցները Բաքվում այցելել են օկուպացված Արցախի նախկին ղեկավարներին
-
Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը. Հայտարարություն