Հիշեցնենք, որ Աղազարյանը Քյարամյանից հետաքրքրվել էր ավտոներկրողների դեմ հարուցված քրգործերից՝ դրանք որակելով ապօրինի, ինչին ի պատասխան՝ ՔԿ նախագահն Աղազարյանին մեղադրել էր իր որդու համար քննությանը միջամտելու հարցում։
Աղազարյանը նիստում վստահեցրել է, որ հարյուրավոր ավտոներկրողների հետ է հանդիպել` նրանց բողոքն է փոխանցել Քյարամյանին, ոչ թե իր որդու։ Աղազարյանին հանդիմանել է նաեւ Փաշինյանը, որ Քյարամյանը, այո, իրեն ճիշտ չի պահել, բայց դու էլ չես զիջել, ասել է, որ պետք է ավելի զուսպ լինեն, անգամ բարկացել է Աղազարյանի վրա, թե՝ միջադեպից հետո մեկ անգամ ասացիր, որ Քյարամյանը պիտի հեռանա` վերջ, սահմանափակվեիր, մինչ այսօր կրկնում ես։ Ոմանք տպավորություն են ստացել, որ Փաշինյանը Քյարամյանին չի պատրաստվում նեղացնել եւ նեղվում է Քյարամյանին պատժելու մասին խոսակցություններից։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի այսօրվա համարում։