10 Հունվարի, 2025

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այս պահին Ազգային ժողովում են, հանդիպում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների հետ։ Euromedia24-ի տեղեկություններով նրանք հավաքվել են ԱԺ-ի դիմաց, երբ ՔՊ-ական պատգամավորբերից մեկը խուճապահար, աղմուկ չբարձրանալու համար, ներս է հրավիրել նրանց, սակայն հարազատներից ոչ բոլորն են համաձայնել ներս մտնել, քանի որ վստահութոյու չունեն ներկայիս իշխանության նկատմամբ։

Հիշեցնենք, որ Ամանորից օրեր առաջ՝ դեկտեմբերի 27-ին, անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ, որպեսզի հստակություն ստանան իրենց հուզող հարցերի վերաբերյալ։

 

Լրահոս