10 Հունվարի, 2025
Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ հայրենիքն ազգի կազմավորման բնաշխարհն է.«Այն ազգը, որը կազմավորվել է այդ տարածքում, դա հայրենիքն է։ Իսկ հայ ազգի հայրենիքը հայկական լեռնաշխարհն է։ Չի կարելի արհեստական հակադրության մեջ դնել հայրենիքը պետականության հետ։ Եթե պետականությունը հռչակվել է հայրենիքի մի հատվածում, չի կարելի ուրանալ հայրենիքի մյուս հատվածը։ Սա ամենևին չի ենթադրում, որ պետք է ամենուր թշնամանքի մթնոլորտ ստեղծել»։

Անդրադառնալով օրհներգի փոփոխություններին՝ Մինասյանը նշեց, որ օրհներգում ազգի համար զոհվելու պատրաստակամությունը գրված է այն տրամաբանությամբ, որպեսզի հարատեևի պետականությունը և հայրենիքը յուրաքանչյուր քաղաքացու համար դառնա նվիրական ձգտումը. «Գործող իշխանության որոշ անդամներ փորձ են անում աղավաղել այս գաղափարներն ու հիմնասյուները»։

 

 

Լրահոս