Այսօր՝ հունվարի 22-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չեխովի 6 շենքի մոտ տեղադրված վճարային տերմինալը թալանել են, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են տերմինալը և դրամապահոցից հափշտակել այնտեղ եղած ամբողջ գումարը:
Դեպքի փատով Շենգավիթի քննչական բաժնում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դրամապահոցում եղել է մոտ 300 հազար դրամ, իսկ գողը կամ գողերը թղթե արկղերով փակել են դրամապահոցի ուղղությամբ տեղադրված տեսախցիկը:
34