22 Հունվարի, 2025

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյանի իր էջում գրել է.

«Անգրագետ «ռեֆորմիստների» ձեռքը կրակն ենք ընկել:

Հիմա էլ ՊԵԿ-ից հայտնում են, որ քաղաքացիները կարող են չհայտարարագրել 300.000 դրամից պակաս ստացված գումարները և 300.000 դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե՝ գործարքների հանրագումարին։

Հիմարություն, որովհետև միայն շատանալու է գործարքների թիվը, և այսուհետ բոլոր գործարքները լինելու են առավելագույնը 299.999 դրամ և չեն հայտարարգրվելու:

Այս «ռեֆորմի» հեղինակները վստահաբար միացել են #կրթվելընորաձևէ արշավին»:

Լրահոս