«Որևէ ծեծկռտուք չի եղել ու չի կարող լինել, հատկապես, վարչապետի ներկայությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սարգսյանն ասաց, որ ՔՊ նիստում ինքը քննադատել է իրենց կուսակցությանը, նաև՝ կառավարության որոշ անդամներին։
Նա նշեց, որ քննադատության է ենթարկել թիմին՝ անտառահատումների պատճառով։
«Նկատել եմ դեպքեր, որ եղել են օրենքի խախտմամբ, դիմել եմ Քննչական կոմիտե ու ՀՀ գլխավոր դատախազին, ընթացք է տրվել, առաջիկայում հրապարակումներ կլինեն»,- մանրամասնեց Սարգսյանը։